Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Արտակ Բուդաղյանի և Հունան Պողոսյանի հետ այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ. (լուսանկարներ)
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Փոխվարչապետն այցից լուսանկարներ է հրապարակել և գրառում արել ֆեյսբուքյան իր էջում, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- գրել է նա։















