Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է մինչև Չիլի և Արգենտինա (տեսանյութ)

15:53 • 07.01.20

Ավստրալիայի չդադարող անտառային հրդեհների ծուխը հասել է Հարավային Ամերիկայի ափերին և ծածկել է Հարավային և Կենտրոնական Չիլիի մեծ մասի երկինքը: Այս մասին տեղեկացնում է MeteoChile ծառայության Twitter-ի էջը:

«Տեսանյութում կարելի է տեսնել Ավստրալիայի հրդեհներից եկող ծուխը:   Այն հասել է մինչև Չիլի և Արգենտինա»-տեղեկացնում է չիլիական ծառայությունը:

Հիշեցնենք, որ անտառային հրդեհներն Ավստրալիայի մի շարք նահանգներում սկսվեն են 2019-ի դեկտեմբերին, երբ նաև ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ 42 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: