ՌԴ Պետդումայում կքննարկեն Կարմիր հրապարակում Վլադիմիր Ժիրինովսկու կողմից բնակիչներին գումար բաժանելը
ՌԴ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը հունվարի 13-ին խորհրդարանի աշխատանքի վերսկսումից հետո կքննարկի Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վ լադիմիր Ժիրինովսկու խոսքերը՝ իր կողմից Կարմիր հրապարակում հուշանվերներ և գումար բաժանելու մասին: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Օթարի Արշբան:
Ժիրինովսկին տոնական օրերին ակտիվորեն այցելել է տոնավաճառներ և մարդաշատ վայրեր: Հունվարի 6-ին նա այցելել է Կարմիր հրապարակ՝ շփվելու մայրաքաղաքի բնակիչների հետ: Այնտեղ նա լուսանկարվել է քաղաքացիների հետ, նրանց հուշանվերներ, գումար և չեբուրեկիներ է բաժանել:
«Երեխաներ, հաշմանդամներ, էլ ով կա՞: Որբեր, գյուղացիներ, խոլոպներ»,- ընթացքում մեկնաբանել է Ժիրինովսկին:
Ինշպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող տոնավաճառի այցելուներին գումար է բաժանել, ինչը ուղիղ եթերով հեռարձակվել է Instagram սոցիալական կայքի պատգամավորի էջում:










