Պուերտո Ռիկոն վերջին 100 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարել (լուսանկարներ)
Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսն արտակարգ դրություն է հայտարարել երեքշաբթի 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որը կղզու հարավում առնվազն մեկ մարդու կյանք է խլել և հսկայական վնաս պատճառել, և որը համարվում է վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժեղը, գրում է The Guardian-ը:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 4:24-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Պոնսե հարավային քաղաքի ափերի մոտ, որին հաջորդել են մեկ տասնյակից ավելի հետցնցումներ:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, կղզում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունենում դեկտեմբերի 28-ից, սական երեքշաբթի գրանցված երկրաշարժն ամենահզորն ու ավերիչն է եղել:
Կղզու էլեկտրամատակարարման վարչությունը հայտարարել է, որ երկրաշարժը հանգեցրել է էլեկտրացանցի ավտոմատ անջատմանը, որը 2 տարի առաջ խիստ վնասվել էր «Մարիա» փոթորկից:
Ամենամեծ վնասը հասցվել է հարավ-արևմտյան ափին գտնվող քաղաքներին, այդ թվում՝ Պոնսեին, Գուայանիլյային և Գուանիկային:
Վասկեսը հայտարարել է, որ 130 մլն դոլար ֆինանսավորում կհատկացվի տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:














