Իրանում հուղարկավորել են գեներալ Սոլեյմանիին (լուսանկարներ, տեսանյութ)

14:13 • 08.01.20

Իրանում հունվարի 8-ին տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությունը: Իրանցի հերոսին հուղարկավորել են նրա հայրենի Քերման քաղաքում, հայտնում է CNN-ը։

Ի սկզբանե հուղարկավորությունը նախատեսվում էր հունվարի 7-ին, սակայն սգո թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, որը հանգեցրել է ավելի քան 50 մարդու մահվանը և 200-ից ավելի վիրավորների, այն հետաձգվել էր:

Արդյունքում հուղարկավորությունը սկսվել է հունվարի 8-ի առավոտյան:
 
Մարդկանց մեծ բազմությունը հավաքվել է Սոլեյմանիի գերեզմանի մոտ, ծնկի իջել և վերևից ծաղիկներ դրել գեներալի դագաղի վրա: Շատերն աղոթելով խոնարհվել են դագաղի առջև և արտասվել:

Իրանում Սոլեյմանիի պատկերն ամենուր է՝ լուսանկարներում, սևազգեստ քաղաքացիների պաստառների վրա, շենքերի ճակատներին, գրում է աղբյուրը:
 
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:

Massive crowds bid farewell to hero general in hometown funeral

Crowds gathered in Kerman, Iran, on January 8, 2020.

The Iranian city of Kerman, the hometown of slain Gen. Qasem Soleimani.

Iranian commander Qasem Soleimani's body was laid to rest in his hometown Kerman, Iran.

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: