Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ. կայացել է վարչապետ Փաշինյանի մոտ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։
«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,-գրել է Արմեն Գրիգորյանը:










