Իրանում` «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում, մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

10:19 • 08.01.20

Իրանի «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում 4,9 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS):

Ծառայության համաձայն` 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 6:20-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կիլոմետր դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 7:19-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կմ հարավ-արևելյան հատվածում: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: