Վայքի ոստիկանները չթույլատրված ժամի հրավառություն կազմակերպած անձի են հայտնաբերել (տեսանյութ)

19:40 • 08.01.20

Հունվարի 2-ին՝ ժամը 23․40-ին, Վայքի ոստիկանները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, հայտնաբերել են Վայքի հրապարակում հրավառություն կազմակերպած մի տղամարդու, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու հատկանիշներով։

Ոստիկանությունը կրկին հորդորում է պահպանել հասարակական կարգը, լռությունն ու գիշերային անդորրը։