Պուտինն ու Էրդողանը շահագործման են հանձնել «Թուրքական հոսք» գազատարը (տեսանյութ)

17:47 • 08.01.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Ստամբուլում մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Գազատարը բաղկացած է երկու ճյուղից. մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա հասցնելու համար, իսկ մյուսը՝ Հարավային և Հարավ-արևելյան Եվրոպա գազամատակարարման համար: Գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է:

Գազատարի շահագործման հանձնելու պահը դիտել 49:45 րոպեից.