Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առաջ կկանգնի 2020-ի հոկտեմբերին
Կոռուպցիոն և հետաքննության նկատմամբ ճնշում գործադրելու հատկանիշներով Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-22-ը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, նախնական լսումները տեղի կունենան 2020-ի հունիսի 17-ին: Այս ընթացակարգը հաստատվել է Փարիզի Վճռաբեք դատարանի որոշմամբ, որը մերժել է Սարկոզիի միջնորդությունը գործի հետագա քննության դեմ:
Այդպիսով, Սարկոզին դարձել է Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության առաջին նախկին նախագահը, որը դատարանի առաջ կկանգնի կոռուպցիոն մեղադրանքով:
Քննիչները կարծում են, որ Սարկոզին 2014-ին փորձել է իր փաստաբանի միջոցով փակ ծառայողական տեղեկություն ստանալ գլխավոր դատախազ Ժիլբեր Ազիբերից:
Ենթադրվում է, որ նախկին նախագահը ցանկացել է վերադարձնել իր աշխատանքային փաստաթղթերը, որոնք առգրավվել էին 2007-ին L'Oreal ընկերության համասեփականատիրոջ կողմից իր ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մասին գործի հետքննության շրջանակներում:










