Իրաքում ավիաբազաների դեմ հարձակումը խախտում է երկրի ինքնիշխանությունը և կհանգեցնի իրավիճակի սրման. ՄԱԿ

20:01 • 08.01.20

Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ հարձակումները երկրի ավիաբազաների դեմ խախտում են երկրի ինքնիշխանությունը։ ՄԱԿ–ը նաև բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել:

«Վերջերս իրականացված ավիահարվածները Էրբիլ և Անբար նահանգներում գտնվող բազաների ուղղությամբ միայն խորացնում են հակամարտությունն ու կրկին խախտում Իրաքի ինքնիշխանությունը: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և երկխոսություն սկսել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է առաքելության հայտարարությունում:

«ԱՄՆ և Իրանի մրցակցությունը չպետք է հանգեցնի Իրաքի համար լուրջ հետևանքների: Անիմաստ դաժանությունը հանգեցնում է կանխատեսելի հետևանքների: Իրաքը չպետք է նման գին վճարի երկու երկրի մրցակցության համար»,- ընդգծել են առաքելությունից: