ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր

20:04 • 09.01.20

Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 9-ին  տեղի է ունեցել  հանդիպում` Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի  ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ  խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են»,-ասվում է գրառման մեջ: