Ջասթին Բիբերի մոտ մահացու վտանգավոր հիվանդություն են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

11:25 • 09.01.20

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ Լայմի հիվանդություն են հայտնաբերել։ Այս մասին երգիչը հայտնել է Instagram-ում:

«Շատ մարդիկ ասում էին, որ Ջասթին Բիբերը զզվելի տեսք ունի, մետամֆետամին է օգտագործում և այլն` գաղափար չունենալով, որ ինձ մոտ Լայմի հիվանդություն է ախտորոշվել, ընդ որում՝ դրանից բացի` ախտորոշվել է նաև քրոնիկ մոնոնուկլեոզի լուրջ դեպք, որն ազդել է իմ մաշկի, գլխուղեղի աշխատանքի, եռանդի ու ընդհանուր առողջության վրա»,- գրել է Բիբերը:

Երգչի խոսքով՝ նա տարիներ շարունակ բուժվում է հիշյալ «դեռևս անբուժելի համարվող հիվանդությունից», որի շնորհիվ կկարողանա ապաքինվել և կրկին հանդես գալ:

Լայմի հիվանդություն է ունեցել նաև Ավրիլ Լավինը: Երգչուհու խոսքով՝ տարիներ շարունակ կյանքի ու մահվան պայքար է մղել հիվանդության դեմ:

Լայմի հիվանդությունը հայտնի է նաև որպես Լայմի բորելիոզ, վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է բորելիա բակտերիայով, որը տարածվում է տզերով: Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է, որն առաջանում է տզի խայթոցի հատվածում, վերջինիս խայթելուց հետո մոտ 1 շաբաթ անց: Վարակված անձանց 70-80%-ի մոտ զարգանում է ցան։ Այլ վաղ հանդիպող նշաններից են տենդը, գլխացավը և հոգնածությունը:

Secret struggle: Justin Bieber has been battling Lyme Disease, an illness caused by a bacteria that is transmitted to humans through a tick bitez

Straight from Justin: The 25-year-old singer slammed trolls who had previously said he 'looks like sh*t' and accused him of being 'on meth' in a candid post on his Instagram on Wednesday

 

Ջասթին Բիբերի մոտ մահացու վտանգավոր հիվանդություն են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)