«ՀՀ–ն այդպես էլ ո՛չ դիվանագիտություն սովորեց, ո՛չ կանխատեսել․ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանական ֆեյք լուրերը կուլ տվեցինք»․ քննարկում՝ «Իրան-ԱՄՆ հակամարտության վտանգները» թեմայով (տեսանյութ)

11:10 • 09.01.20

Տեղի է ունենում քննարկում՝ «Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները» թեմայով: Բանախոսներն են անվտանգության հարցերով փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյանը։


ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ–ն այդպես էլ ո՛չ դիվանագիտություն սովորեց, ո՛չ կանխատեսել․ «Ինչպես եղավ, որ ադրբեջանական ֆեյք լուրերը մենք կուլ տվեցինք։ Ադրբեջանը անթաքույց կանգնած է Իսրայելի հետ ռազմական համագործակցության ճանապարհին։ Ինչու մենք այդ ամենին չենք հետևեւմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել էր:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ էր կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում էր ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: