Աբխազիայում ցուցարարները գրոհում են նախագահի նստավայրը
Աբխազիայում ցուցարարները գրոհում են նախագահի նստավայրը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նստավայրի գրոհը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 14:00-ին:
Ցուցարարները կոտրել են դուռը և դռան կողքի պատուհանը և փորձում են մտնել շենք:
Ներկայում հրապարակում, որտեղ տեղակայված է նստավայրը, գտնվում է մոտ 500 անձ՝ ներառյալ ուժային կառույցների ներկայացուցիչները:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն Ախրա Ավիձբան է, որը նախկինում պահանջում էր ներքին գործերի նախարար Գարի Արշբայի հրաժարականը:










