Կանադայում վաճառվել է 53 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմս

12:52 • 09.01.20

Կանադայում վաճառել են երկրի պատմության մեջ ամենամեծ շահումով վիճակախաղի տոմսը` 70 միլիոն կանադական դոլար (շուրջ 53 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին տեղեկացնում է CBC հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով Օնտարիոյի վիճակախաղերի և ազարտային խաղերի կորպորացիային:

Տեղեկության համաձայն` ազգային վիճակախաղի մրցանակային տոմսը վաճառվել է Օնտարիո նահանգի Բրեմփթոն քաղաքում:

Բացի այս տոմսը, խաղարկվել է 1 միլիոն կանադական դոլար (շուրջ 770 հազար ԱՄՆ դոլար) շահումով 6 տոմս, որոնք կրկին ձեռք են բերվել Օնտարիո նահանգի տարբեր հատվածների բնակիչների կողմից: