Սիդնեյում վարորդն ավելի քան 300 000 դոլար արժողությամբ Ferrari-ով բախվել է թանկարժեք զարդերի խանութի ապակուն և ջարդուփշուր արել այն (լուսանկար)

12:20 • 09.01.20

Սիդնեյի գործարար կենտրոնում ավելի քան 300 000 դոլար արժողությամբ Ferrari 599 սուպերքարի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է թանկարժեք զարդերի խանութի ապակուն և ջարդուփշուր արել այն, հայտնում է luxurylaunches.com կայքը: 

Աշխարհում արագորեն տարածվում է էլեկտրամեքենաներին անցում կատարելու միտումը, ուստի V12 հզորությամբ շարժիչով իտալական էկզոտիկ սուպերքարերը շուտով պատմության գիրկը կընկնեն, կամ կհանդիպեն հարուստ հավաքորդների մոտ: Նման ճակատագիր է սպասվում նաև այս և նմանատիպ այլ մեքենաների, ինչը, սակայն, հավանաբար չի գիտակցել 320 000 դոլար արժողությամբ այս մեքենայի 41-ամյա վարորդը, գրում է աղբյուրը: 

Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարորդը վնասվածքներ չի ստացել, իսկ ահա 60-ամյա անցորդ կինը տուժել է բախման հետևանքով:

Ոստիկանությունը վարորդին ձերբակալելուց հետո պարզել է, որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և տուգանել է ալկոհոլի օգտագործման, կասեցված վկայականով երթևեկելու, ինչպես նաև վտանգավոր կերպով մեքենա վարելու համար: