Իսրայելում ամերիկացի զբոսաշրջիկին փակել են ավտոբուսի ուղեբեռի խցիկում

10:57 • 09.01.20

Իսրայելում Նյու Ջերսիից զբոսաշրջիկը ստիպված է եղել ոստիկանություն կանչել այն բանից հետո, երբ նրան փակել են ավտոբուսի ուղեբեռի խցիկում, հայտնում է YNet News-ը:

Թել Ավիվից Երուսաղեմ ուղևորվող զբոսաշրջիկը պատմել է, որ փորձել է վերցնել ճամպրուկը, երբ հանկարծ դուռը փակվել է, և ավտոբուսը սկսել է շարժվել:

Զբոսաշրջիկը զանգահարել է փրկարար ծառայություն և սոցիալական ցանցում դեպքի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել:

«Սիրտս արագ է բաբախում, բայց ես լավ եմ: Ոստիկանություն եմ զանգահարել: Դեռ այստեղ եմ` պայուսակների և ճամպրուկների մեջ: Սա իսկապես սթրեսային իրավիճակ է»,- նշել է նա:

Ոստիկաններն ավտոբուսը հայտնաբերել են GPS-ի միջոցով և 20 րոպեի ընթացքում «ազատել» ամերիկացուն:

Փոխադրող ընկերության մամուլի քարտուղար Ռոն Ռատները շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել քամոտ և անձրևոտ օրվա ընթացքում, և վարորդը չի կարողացել կանխատեսել ուղևորի անպատասխանատու պահվածքը: Սակայն հավելել է, որ ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկը բավականին ճարպկություն և համարձակություն է ցուցաբերել՝ այս մասին զեկուցելով ոստիկանությանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Tourist trapped in luggage hold of moving bus