ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերը
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը և պաշտոնապես հայտարարում, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
ԱԻՆ-ը հորդորում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Նշենք, որ խուճապ է տարածվել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։ Այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու և խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։










