ԱՄՆ-ում ուսուցիչը սևամորթ աշակերտներին «կապիկ» է անվանել. ծնողները պատրաստվում են 12 մլն դոլարի հայց ներկայացնել
Նյույորքյան Լոնգվուդ ավագ դպրոցի սևամորթ աշակերտներից չորսի ծնողները պատրաստվում են 12 մլն դոլարի հայց ներկայացնել ընդդեմ դպրոցի, որի ուսուցիչներից մեկն իրենց երեխաներին «կապիկ» է անվանել:
Ինչպես նշում է thehill.com-ը, դեպքը տեղի է ունեցել դասարանում ներկայացված սլայդշոուի ժամանակ: Չորս սևամորթ աշակերտների լուսանկարի վրա ուսուցիչը գրել է «կապիկներն անում են» գրությունը:
Սևամորթ դասընկերների լուսանկարն արվել էր նոյեմբերին Բրոնքսի կենդանաբանական այգի կատարած այցի ժամանակ: Ավելի ուշ ուսուցիչը դրան ծաղրական գրառում է ավելացրել ու այն օգտագործել դասարանի միջոցառման ժամանակ: Դրա ընթացքում ցուցադրվել են կապիկների տարբեր տեսակների լուսանկարներ: Գորիլայի լուսանկարից հետո ցուցադրվել է տղաների լուսանկարը:
Հայցվոր կողմի փաստաբանի պնդմամբ՝ տեղի է ունեցել աշակերտների քաղաքացիական իրավունքների խախտում:










