Փարիզում լայնամասշտաբ ցույցեր են անցկացվում. 9 մարդ ձերբակալվել է (տեսանյութ)
Փարիզում անցկացվող ցույցերի մասնակիցներից ինը ձերբակալվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մայրաքաղաքային ոստիկանությանը:
Այս տարի անցկացվող առաջին լայնամասշտաբ ակցիան ուղղված է կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ոստիկանությունից հայտնում են, որ մարդկանց և գույքի անվտանգությունն ապահովելու համար, իրավապահ մարմինները նախնական ստուգումներ են իրականացրել ցույցի մեկնարկին ընդառաջ:
Դեկտեմբերի հինգին Ֆրանսիայում սկսվել է համազգային անժամկետ գործադուլ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների մասին կառավարության հայտարարության: Բարեփոխումների համաձայն՝ ֆրանսիացիների որոշակի խմբեր, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, կարող են զրկվել մի շարք առավելություններից և թոշակի անցնելու հատուկ ռեժիմից:
Comme lors des dernières manifestations à Paris, trois rangées de CRS devancent de quelques mètres les premiers manifestants. Ici juste avant la gare du nord, en entrant sur la rue Lafayette #greve9janvier pic.twitter.com/173meNXNhv
— Simon Auffret (@S_Auffret) January 9, 2020










