Թուրքական հեռուստաալիքի տնօրենը հայտարարել է, որ Սոլեյմանին որոշիչ դեր է խաղացել 2016 թվականի հեղաշրջման փորձի տապալման գործում
Թուրքական Kudüs հեռուստաալիքի տնօրեն Նուրուդդին Շիրինը հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին կարևոր դեր է խաղացել 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված հեղաշրջման փորձի տապալման գործում: Այս մասին հաղորդում է turkishminute.com կայքը:
«Նախագահ Էրդողանը գիտի, թե Սոլեյմանին ինչ է արել Թուրքիայի համար հուլիսի 15-ին»,- նշել է Շիրինը:
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»` «Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:










