Ուշիի նախկին համայնքապետը հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց քաղաքացուց պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար. Ոստիկանություն (տեսանյութ)

17:28 • 09.01.20

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։

Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում  քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։