Հայաստանից Ղրիմ ավիափոխադրումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նման քննարկումներ տեղի չեն ունեցել. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

13:45 • 10.01.20

Ռուսական մամուլում տարածվող, այն տեղեկությունները, որ 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։ 

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար, ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։ 

2019 թվականի դեկտեմբերին ևս, մամուլում տարածվել էր նման տեղեկություն, որը նույնպես հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։