Ադրբեջանում քնած ժամանակ երեք օտարերկրյա ուսանողուհի է ծխախեղդ եղել (լուսանկարներ)

12:18 • 10.01.20

Բաքվի Սաբայիլի շրջանում երեք օտարերկրյա ուսանողուհի է ծխախեղդ եղել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Խանլարի փողոցում, հայտնում է minval.az կայքը: 

Սաբայիլի շրջանի ոստիկանության բաժնի տեղեկությունների համաձայն` բռնկումը սկսվել է ճամպրուկից: Մահացել են Շրի Լանկայի 1997, 1995 և 1999 թվականներին ծնված երեք քաղաքացիներ:

Աղջիկները Բաքվի Western Caspian համալսարանի ուսանողներ են եղել: Տեղեկությունների համաձայն` ուսանողուհիները երկու ամիս առաջ էին նշված հասցե տեղափոխվել:

Դիակներն ուղարկվել են փորձաքննության:

Նշենք, որ առաջինը ծուխը նկատել է հարևաններից մեկը, որը, կոտրելով բնակարանի պատուհանները, փորձել է օգնել աղջիկներին: Սակայն ուսանողներն արդեն մահացած են եղել: Ինչպես հետագայում է պարզ դարձել, աղջիկները ծխախեղդ են եղել քնած վիճակում:

 

Картинки по запросу В Баку три иностранные студентки погибли, задохнувшись дымом во сне