1,75 մլն դոլար. Լաս Վեգասում աճուրդի է հանվել մեքենան, որում սպանվել է Թուփաքը (լուսանկարներ, տեսանյութ)

13:16 • 10.01.20

BMW 750Li մեքենան, որում 1996թ. մահացու հրազենային վիրավորում է ստացել լեգենդար ռեփեր Թուփաք Շաքուրը, 1,75 մլն դոլարով հանվել է աճուրդի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, փոխադրամիջոցը, որի դռներից մեկի վրա պահպանվել է փամփուշտի հետքը՝ պահպանելով սպանության մասին հիշողությունը, աճուրդի է հանվել Լաս Վեգասում:

Դրա վաճառքով զբաղվում է Celebrity Cars Las Vegas-ը, որն աճուրդին մասնակցել ցանկացողներից 20 000 դոլար դեպոզիտ է պահանջում:

Պարբերականը մանրամասնում է, որ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ռեփերներից համարվող Թուփաքը սպանվել է 25 տարեկանում: Ականատեսների պատմելով՝ մեքենային մոտեցել է սպիտակ Cadillac, որի միջից էլ կրակել են աստղին: Ռեփերը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց վեց օր անց: Մարդասպանն առ այսօր չի հայտնաբերվել:

 

Pictured: The BMW 750Li Tupac Shakur was killed in, which is going on sale for $1.75 million in Las Vegas

Pictured are the since repaired gunshot holes in the passenger and back doors of the BMW

The original owner of the car, pictured, is currently in jail and it has now been restored

Tupac was 25 years old when he was gunned down by assassins after watching a boxing match at a Las Vegas casino in 1996

Pictured is the scene of the crime after the assassination of Tupac Shakur in 1996. Knight, who was accompanying Tupac, survived the shooting

An undated file photo shows Marion Suge Knight (right) and Tupac Shakur (left)