Երևան-Թեհրան-Երևան հունվարի 10-ի չվերթը կկայանա ըստ ժամանակացույցի, իսկ UR ավիաընկերության հունվարի 12-ի Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

09:24 • 10.01.20

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 10-ի Armenia Airways ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, իսկ UR ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունվարի 10-ի "Armenia Airways" ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, "UR" ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,– ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում։