Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.8 հա տարածք

09:18 • 10.01.20

Հունվարի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես`

Լոռու մարզի  Գուգարք գյուղում՝ 400 քմ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 1 հա, Ոսկեվան գյուղում՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: