Երևանում ՍՊԸ-ներից մեկին պատկանող տարածքից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ. Shamshyan.com

01:49 • 10.01.20

Հունվարի 8-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Երանոսյանը և հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչև հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի 89 տարածք և այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանություն ահազանգած Գ. Երանոսյանն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին և կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: