«Կանադիա». Զելենսկին սխալ է թույլ տվել կանադացիներին ուղղված գրառման մեջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter սոցիալական կայքի իր էջում Կանադայի քաղաքացիներին դիմելիս սխալ է թույլ տվել:
Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Իրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հետաքննության հարցում օգնության առաջարկի համար և ցավակցություն է հայտնել զոհված կանադացիների ընտանիքներին:
«Մեր մտքերն այդ ողբերգության հետևանքով զոհված Կանադիայի քաղաքացիների ընտանիքների հետ են»,- գրել է նա:
Մեկնաբանությունների բաժնում նախագահի հետևորդները քննադատել են նրան և նշել, որ նման կարևոր հայտարարություններում սխալվելն անթույլատրելի է:
Ավելի ուշ հրապարակումը ջնջվել, այնուհետև ուղղված տեսքով է հրապարակվել:
Զելենսկին և իր գրասենյակի աշխատակիցներն առաջին անգամ չեն նման անհարմար դրության մեջ հայտնվում: Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահի գրասենյակի աշխատակիցները վերջինիս Ռիգա կատարած այցի մասին զեկույց էին ներկայացրել, որտեղ Լատվիան շփոթել էին Լիտվայի հետ: Իսկ հուլիսին Զելենսկու մամուլի ծառայությունն Օտտավայի փոխարեն Կանադայի մայրաքաղաք էր անվանել Տորոնտոն:

Thank you @JustinTrudeau for your offer to support Ukraine in investigating the plane crash in Iran. For both our countries, it's a shared pain. Our thoughts are with the families of the citizens of Canada who died in this crash.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) January 9, 2020










