Մեզ պետք է մարդու տեղադիրքի և հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալներից ստանալ ամենահավանական շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ. պարետ (տեսանյութ)
Իրականում սահմանափակումներն անժամկետ չեն կարող իրականացվել և մեր նպատակը միայն այն է, որ կարողանանք էֆեկտիվ և արագորեն կանխորոշել կախնարգելել հիվանդության տարածումը հայտնաբերելով այն անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ժանդրադառնալով այսօր Ազգային ժողովում չընդունված օրենքի նախագծին:
«Ենթադրենք, որ ես վարակակիր եմ, արդեն իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը, ով նստում է Կառավարության շենքի հինգերորդ հարկում, ավտոմատացված ձևով մարդու եղած վայրերը և ունեցած հեռախոսազանգերի համադրությամբ տալու է ամենահավանական անձանց շրջանակը, ովքեր ինձ հետ շփում են ունեցել: Աշխատակիցը զանգահարելու է այդ մարդկանց և հարցնելու է, թե ունեցել եք Տիգրան Ավինյանի հետ շփում: Առաջին հերթին հենց այդ մարդու առողջության ապահովման համար է արված և իրեն տեղեկացված լինելու համար է արված»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանն ասաց, որ հիմա արտառոց իրավիճակում ենք գտնվում, ստանդարտ իրավիճակ չէ, բայց այս նախագծի նպատակը այդ մարդկանց արագ տեղեկացնել, տեղորոշել և խնդրել, որպեսզի մեկուսանան, քանի որ պոտենցյա վրաակի չտեղեկացված լինելը տարածման աղբյուր է:
Պարետը նաև նշեց, որ լսել է Ազգային ժողովի քննարկումները: «Մեզ չի հետաքրքրում խոսակցությունների բովանդակությունը, թե որքան ժամանակ է տևել, մեզ պետք է այս երկու տվյալների՝ մարդու տեղադիրքի և հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալներից ստանալ ամենահավանական շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ»,- ասաց նա և նշեց, որ այս տեխնոլոգիական լուծումներով կկարողանան անցում կատարել տեղաշարժի տոտալ սահմափակումներից միայն տեխնոլոգիական լուծումներով կանխարգելման և մեկուսացման:










