ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամեն բան անել դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների հետ կապված բազմաթիվ հարցերի կարգավորման համար․ հայտարարություն

21:18 • 02.04.20

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է հնարավոր ամեն բան անել բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ կապված հանրապետության այն քաղաքացիների հետ, որոնք ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ են հայտնվել։ Այս մասին ասվում է ՌԴ-ՈՒՄ ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Վերջին շաբաթներին անհապաղ լուծում պահանջող հարցերով օգնություն է ցուցաբերվել բազմաթիվ քաղաքացիների։

Միաժամանակ խնդրում ենք տեղեկացնել առանձին քաղաքացիների հետ կապված դեպքերի մասին (էլ․ հասցե՝ 042020@armem.ru)։

Մենք նաև խնդրում ենք համայնքային կազմակերպություններին կապի մեջ մնալ մեզ հետ, հեռավար ռեժիմով իրավիճակի մոնիթորինգ իրականացնել, նաև հնարավորինս աջակցել քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ հայեր բողոքում էին, որ տևական ժամանակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են, և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։