107-ամյա հոլանդուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Известия

17:17 • 09.04.20

Կորոնավիրուսը հաղթահարած աշխարհի ամենատարեց մարդն է դարձել 107-ամյա Կորնելիա Ռասը՝ Նիդերլանդներից: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում անելով AD պարբերականին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ավելի տարեց մարդ կորոնավիրուսից ապաքինվածների մեջ չկա:

Ապրիլի 4-ին տեղեկացվել էր, որ իտալացի 104-ամյա կինը` Ադա Զանուսոն, բուժվել է կորոնավիրուսից, մինչ այդ էլ Նիդերլանդներում բուժվել էր 101-ամյա մեկ այլ կին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: