Իտալիայում COVID-19-ի հետևանքով մահացած բուժաշխատողների թիվը հասել է 100-ի․«ՌԻԱ Նովոստի»
Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացած բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 100-ի: Այս մասին հինգշաբթի հայտնել է իտալացի բժիշկների մասնագիտական ասոցիացիան ՝ Fnomceo-ն, գրում է ria.ru-ն։
Ապրիլի սկզբին տեղի հիվանդանոցների բուժաշխատողների Anaao-Assomed միությունը հայտնել էր, որ վարակված բուժաշխատողների թիվը գերազանցել է 10 հազարը: Ըստ տվյալների՝ վարակակիրների մոտ 20 տոկոսը բժիշկներ են։ Շատ իտալացի բուժաշխատողներ տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վերջին տվյալներով՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 139 422 դեպք, որից 17 669-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 26 491 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:










