Ջասթին Տրյուդոն դուրս է եկել մեկ ամիս տևած ինքնամեկուսացումից. Huffington Post Canada
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դուրս է եկել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված ինքնամեկուսացումից և մասնակցել է նախարարների կաբինետի հետ հանդիպմանը, հայտնում է huffingtonpost.ca կայքը։
Հայտնի է, որ վարչապետը ինքնամեկուսացել էր կնոջ ՝ Սոֆի Տրյուդոյի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո։ Վարչապետի ինքնամեկուսացման շրջանը տևել է մոտ մեկ ամիս:
Այս ընթացքում երկրի ղեկավարն իր նստավայրից էր աշխատում և այժմ էլ նշում է, որ շարունակելու է տնից՝ հիմնականում հեռախոսով աշխատել: Վարչապետը նույն կերպ վարվելու խնդրանքով դիմել է նաև իր համաքաղաքացիներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոֆի Տրյուդոն կորոնավիրուսով վարակվել էր Լոնդոն կատարած այցելությունից հետո, սակայն վարչապետի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը բացասական պատասխան էր տվել։










