Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-ից 9-ը (տեսանյութ)

17:06 • 09.04.20

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 36 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման, ծեծի, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, խոշտանգման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: