«Այդ հանցագործությունը դարձել է մեր երկրի պատմության մեծագույն ողբերգությունը». Գախարիան՝ 1989թ. ապրիլի 9-ի ողբերգական դեպքերի մասին (լուսանկարներ)
Վրաստանում այսօր հարգում են 31 տարի առաջ Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«31 տարի առաջ՝ ապրիլի 9-ին, խորհրդային բանակը հանցագործություն կատարեց: Դա մեր երկրի պատմության մեծագույն ողբերգությունն էր, բայց միևնույն ժամանակ մեծագույն հույսը: Այդ հույսը իրականացավ 1991 թվականի ապրիլի 9-ին, երբ երկիրը անկախություն հռչակեց: Նրանք զոհվեցին հանուն նրա, որ մենք ստեղծենք արդյունավետ, հաջողակ պետություն: Գալիք տարիներին այդպիսի պետության ստեղծումն էլ ավելի արդյունավետ պիտի լինի»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
1989թ. ապրիլի 9-ին ԽՍՀՄ հատուկ նշանակության զորքերը զինտեխնիկայով մտել են Թբիլիսի և սկսել ճնշել անկախության համար փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Դրա հետևանքով զոհվել է 21 մարդ. նրանց մեծ մասը կանայք էին։














