Հանձնվելը տարբերակ չէ. Սերբիայի նախագահը հայտնել է, որ իր ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով. РИА Новости

03:14 • 09.04.20

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն Ինստագրամի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Երբ այս ամենն սկսվեց, իմ Դանիլոն ասաց, որ հանձնվելը տարբերակ չէ: Իմ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով, կլինիկական պատկերն այսպիսին է՝ նրան ընդունել են ինֆեկցիոն հիվանդանոց:

Որդիս, դու կհաղթահարես նաև այս փորձությունը: Հայրդ քեզ սիրում է, բոլորն են քեզ սիրում»,- գրել է Սրեբիայի նախագահը՝ հրապարակելով որդու հետ համատեղ լուսանկար:

Հավելենք, որ Սերբիայում կորոնավիրուսով վարակված է 2666 մարդ, մահացել է 65-ը: