Երեկ գիշերը 30 ՀՀ քաղաքացի մնացել է «Դոմոդեդովո»-ում, ՌԴ օդային ճանապարհը փակ է, դժվար է չարտերային թռիչք կազմակերպելու թույլտվություն ստանալ. «Ռուսաստանի հայերի միավորում» ՀԿ համանախագահ

14:56 • 09.04.20

Երեկ գիշերը ՌԴ «Դոմոդեդովո» օդանվակայանում մնացել է 30 ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն Մոսկվայից չարտերային թռիչքներ չեն իրականացվում, նրանք չեն համաձայնել գնալ հյուրանոց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:

Իսկ թե որն է պատճառը, որ մարդիկ գիշերն անցկացրել են օդանվակայանում, Տոնոյանը նշեց, որ մի մասը մտածում էր, որ հնարավոր է ամեն պահի տոմսի վաճառք լինի, քանի որ մինչ այդ չարտերների թռիչքը հաստատում էին մեկ կամ կես օր շուտ ու գիշերը սկսում են վաճառվել տոմսեր: «Իրենք մտածում էին, որ հնարավոր է, օրինակ, եթե այսօր չարտեր լիներ, ապա ցանկացած պահից կարող էր սկսվել տոմսի վաճառք: Մի մասն էլ մնացել էր, որովհետև որոշել էին վերածել ակցիայի, որ ցույց տան իրենք այստեղ են ու անպայման իրենց դրությամբ Հայաստանը հետաքրքրվի ու պարտադիր կազմակերպի չարտեր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ օդանավակայանում մնացած մարդկանց մոտ երեկ մինչև ուշ գիշեր դեսպանատնից ներկայցուցիչներ են եղել, որոնք համոզվել են, որ մարդիկ գնան հյուրանոց.«Մի մասը գնացել է, մոտ 30 հոգի չի գնացել, մնացել են: Հետները կապ եմ հաստատել, հիմա արդեն համաձայնել են տեղափոխվել հյուրանոց, հիմա պետք է հաշվենք հստակ քանի հոգի են, որ տեսնենք որ հյուրանոցում ինչքան տեղ կա, տեղավորեք»,- տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը
:

Հարցին՝ ե՞րբ է հնարավոր չարտերային թռիչք իրականացվի, նա պատասխանեց, որ չարտերային թռիչքների մասին դեռ խոսակցություն չկա, պարզ էլ չէ հստակ կլինի՞, թե ոչ, կամ եթե լինելու է, ապա որ օրերին է լինելու, դեռ բանակցություններ են տարվում: «ՌԴ և՛ ցամաքային, և՛ օդային սահմանը փակ է աշխարհի բոլոր երկրների հետ, Ռուսաստանն այս պահին նույնիսկ իր քաղաքացիներին չի վերադարձնում, նույնիսկ ՀՀ-ում մնացած ՌԴ քաղաքացիները երկու չարտեր, որ իրականացվեց, չեն վերդարձվել, Հայաստանից իքնանթիռները դատարկ են վերադարձել, այս պայմաններում շատ դժվար է թույլտվություն ստանալ, թռիչք կազմակերպել»,- պարզաբանեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ շուրջ 3000 հայրենակից դեսպանատան թեժ գծով կապվել է ու թողել են իրենց անձնագրի տվյալները, որ պարտադիր պետք է վերադառնա Հայաստան: «Սա այն թիվն է, որի շուրջ բանակցություններ են տարվում, որի շուրջ դեսպանատունը մտածում է՝ ինչպես խնդիրը լուծի, բայց ընդհանուր ցանկացողները, որոնք զանգում և հետաքրքրվում են, խդնրում են տեղեկացնել մոտ 10 հազար քաղաքացիներ են, այն էլ դա միայն դեսպանատան տվյալներով»,- նշեց Տոնոյանը:

Հարցին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը անձանց ցուցակ է հրապարակել, դա ի՞նչ ցուցակ է, նա արձագանքեց, որ այդ ցուցակը ստիպված է հրապարակվել: «Դրանք այն քաղաքացիներն են, որոնք չէին ուզում գնալ հյուրանոց և ինչ-որ պայմաններ էին դնում: Արդյունքում կոմպրոմիսի գնացին և դեսպանատունն առաջարկեց այդ տարբերակը. անունները հրապարակվեցին որպես երաշխիք, որ նրանք անպայման կվերադառնան, որ ցույց տրվի, որ նրանցով հետաքրքրված են: Դա ստիպված քայլ էր ու նախկինում երեբեք նամն բան չի եղել, դրանից հետո նոր նրանք համաձայնել են գնալ հյուրանոց»,- ընդգծեց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս ամենից հետո ամեն օր նոր մարդիկ են գալիս, որովհետև հացի խնդիր է լուծվում, ու մարդիկ շահագրգռված են, իրենց տները թողնում են ու պայուսակներով, ընտանիքով գալիս հասնում են «Դոմոդեդովո»՝ առանց հետդարձի ճանապարհ ունենալու:

Նա նաև նշեց, որ հնարավորություն ունեցողներն իրենք են տոմսերի գումարը հոգում, իսկ ով չունի՝ դեսպանատունը: «Հայտը ստանալու պահից դեսպանատունն առանձնացնում է կատեգորիաները՝ հնարավորություն ունեցողների, չունեցողների, չունեցողների մեջից էլ առանձնացնում է սուր խնդիրներ ունեցող մարդկանց, հղի կանանց, անչափահաս երեխաներին, հիվանդ, ծեր մարդկանց, այդ շրջանակին տրվում է արտոնություն, որ պարտադիր առաջիկա թռիչքով պետք է վերադառնան: Վերադարձածների կեսի տոմսը ապահովել է դեսպանատունը, ՀԿ-ները ու եկեղեցին»,- տեղեկացրեց նա:

Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ վերադառնալ ցանկացողների թվի ավելանալը պայմանավորված է ՌԴ-ում կորոնավիրուսի տարծման մասշտաբների ընդլայնմամբ. «Մարդիկ, որոնք չունեն հնարավորություն իրենց ապրուստը հոգալու, միակ տարբերակը մնում է վերադառնալ Հայաստան: Այստեղ օդանավակայանում ոչ մեկին չեն ստուգում, մինչև թռիչքը նույնիսկ ջերմաստիճանը չեն ստուգում: Օդանավակայանը գրեթե չի աշխատում, աշխատում են մի քանի թռիչքներ Ռուսաստանի մարզերի քաղաքների միջև, իսկ միջազգային բաժինըն փակ է, ընդամենը Հայաստանի համար չարտերներ կազմակերպելու համար աշխատում է մի անցակետը, ու ոչ մի ձև չեն ստուգում: Բացատրում ենք մարդկանց, որ այստեղ աշխատանք գտնելն ավելի հեշտ է, քան Հայաստանում, քանի որ Հայաստանից արտագնա աշխատանքի եկեղները չեն կարողանում գալ, թափուր տեղեր կան, նրանց աշխատանք ենք առաջարկում, բայց, չեն համաձայնում մնալ»,- ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝ մեծամասնության մոտ այն տրամադրվածությունն է, որ ժամանակավոր գան Հայաստան, այս ամեն ինչը շուտ անցնի, որ ետ գան ու անցնեն աշխատանքի այստեղ: «Ընտանիքներ էլ կան, որ իրոք հնարավորություն չունեն, մարդկանց տներից են հանել, դեպքեր են եղել, որ անձնական իրերը չեն տվել տան տերերը, մինչև պարտքը չմարեին: Բոլոր այս ընտաքիքները, որոնք ինչ-որ կերպ հայտնել են իրենց խնդրի մասին դեսպանատանը, կազմակերպություններին, կամ գործիչներին նրանց տրամադրվել է օգնություն, կամ գումար է հատկացվել, կամ բնակարանի ու աշխատանքի հարց է լուծվել»,- ասաց նա:

Տոնոյանը նաև նշեց, որ ընտանիք էլ կար, որ ամուսինը գործով եկել է Հայաստան, իսկ երեխաներն ու կինը մնացել են ՌԴ և քանի որ նա միակ աշխատողն է, տան վարձի և ապրուստի խնդիր էր առաջացել, նման դեպք էլ է եղել:


Լուսանկարում՝ Դավիթ Տոնոյանը