Վրաստանը հատուկ չվերթով ԱՄՆ-ից դուրս կբերի վրացի և հայ՝ 100-ից ավելի աշակերտի. Pia.ge

15:40 • 09.04.20

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգանափի հետ պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի աշակերտ հատուկ չվերթով Թբիլիսի կվերադառնա: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Վրաստանի կառավարությունը երեխաներին կբերի Թբիլիսի»,-հայտարարել է վարչապետը:

Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանի խնդրանքով նույն չվերթով Վրաստան կժամանի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի 35 աշակերտ:

Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին հատուկ չվերթի կազմակերպման գործում աջակցության համար: