Մոսկվայում հրդեհ է բռնկվել ծերանոցում. կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

02:44 • 09.04.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի արևմտյան հաստվածում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 4 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նկուղային և առաջին հարկերում: Այրվել է շուրջ 300 քմ տարածք: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում տեղակայված կաթսայատանը, որն աշխատում է դիզելային վառելիքով:

Աղբյուրը հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է շենքից դուրս բերել 50 մարդու: Հրդեհը մարվել է 40 րոպեի ընթացքում: Վիրավորների թվում կա նաև փրկարար խմբի աշխատակից: