1459 նոր դեպք. Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 1500 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Այսպիսով՝ Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1459 դեպք, դեպքերի ընդհանուր քանակը հասել է 10 131-ի:
«Անցնող օրվա ընթացքում առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 118 մարդ: Դուրս գրվածների ընդհանուր թիվը 698 է: Օրվա մեջ կորոնավիրուսով հիվանդ 13 մարդ է մահացել, մահացության դեպքերի ընդհանուր քանակը 76 է»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:










