Կորոնավիրուսից երեկ մահացած 81 և 86 տարեկան պացիենտներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ
Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ։










