ԱՄՆ-ում առաջարկել են կորոնավիրուսի տարածման համար «պատժել» Չինաստանին․ Fox News (տեսանյութ)
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Չինաստանը պատասխանատու է կորոնավիրուսի տարածման պատճառով ամերիկացիների մահվան և գործազրկության համար։
«Համավարակը սկսվել է Չինաստանի կառավարության և նրա վարքագծի պատճառով։ Սա արդեն երրորդ հիվանդությունն է Չինաստանից»,- պարզաբանել է Գրեհեմը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է «ստիպի Չինաստանին փոխել իր վարքագիծը»:
«Եվ ես ուզում եմ չեղարկել Չինաստանին մեր պարտքի մի մասը, քանի որ նրանք պետք է մեզ վճարեն, այլ ոչ թե մենք նրանց»,- ասել է սենատորը։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 503 177 դեպք, որոնցից 18 761-ը՝ մահվան ելքով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 700 870 դեպք, 102 789-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 376 796 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










