Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 000-ը

18:17 • 11.04.20

Նիդերլանդներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1316-ով. երկրում ընդհանուր վարակակիրների թիվը հասել 24  413-ի, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նիդերլանդական առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տարածած հայտարարությանը։

Անցած օրվա ընթացքում հիվանդությունից մահվան դեպքերի թիվն ավելացել է 132-ով, ընդհանուր առմամբ ՝ երկրում COVID-19-ից մահացել է 2643 մարդ: Ներկայումս  հիվանդանոցներում բուժում է ստանում 8386 մարդ։ Մեկ օրվա ընթացքում հիվանդանոցային բուժման է ընդունվել 189 հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ է անվանել: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,7 միլիոն դեպք, որից է 103 841-ը՝ մահվան ելքով։