Արտակարգ դրությամբ պայմանավորված ազատ տեղաշարժման սահմանափակումը կպահպանվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:02 • 11.04.20

Պետք է պահպանվի տնտեսական կյանքը, ուստի չենք կարող ամբողջությամբ փակվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության ձկնաբուծության, հանքարդյունաբերության, էլեկտրականության, ջրամատակարարման, կոյուղու, փոխադրումների, պահեստային տնտեսության, առողջապահության, օտարերկրյա կազմակերպությունների և այլ ոլորտներ գործունեությունը»,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց որ ապրիլի 13-ից կթույլատրեն բացօթյա շինարարական գործունեությունը, նաև ծխախոտային արտադրանքների արտադրությունը, ապրիլի 20-ից հետո կբացվի տեքստիլ ոլորտը: «Ամենառիսկայինը տեքստիլ ոլորտն է, որովհետև հիվանդերի մեծ մասը հենց այս ոլորտից է, բայց մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն, ամեն ինչ կարվի, որ անվտանգ պայմաններում կազմակերպվի աշխատանքը»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք կարևոր, սրբազան նշանակություն ունենցող օրեր. «Առաջիկայում ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական պատերազմի օրը, այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, որևէ միջոցառման քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, կանցկացնեն, նույնը վերաբերում է մայիսի 8-ին և 9-ին, մայիս 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց նա: