Թաիլանդի թագավորն իր հարեմի հետ դուրս է եկել գերմանական շքեղ հյուրանոցում անցկացրած ինքնամեկուսացումից․ Daily Mail

12:15 • 11.04.20

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա Х) իր հարեմի հետ դուրս է եկել ինքնամեկուսացումից, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թաիլանդի թագավորն իր 20 կանանց հետ ինքնամեկուսացել էր Բավարիայում գտնվող շքեղ հյուրանոցում։

Նշվում է, որ 67-ամյա միապետը երեկոյան լքել է Բավարիայում գտնվող 4-աստղանի հյուրանոցը՝ Բանգկոկում երկուշաբթի կայանալիք Չակրի փառատոնին մասնակցելու համար։ Փառատոնը նվիրված է թագավորական դինաստիայի հաստատմանը, որը կարևոր իրադարձություն է Թաիլանդի տիրակալի համար:

Աղբյուրը հավելում է, որ Մահա Վաջիրալոնգկորնն իր թագավորության ներսում աճող անհնազանդությունների է առերեսվում։ «Ինչների՞ս է պետք թագավորը» բացականչություններով ակտիվիստները պահանջում են թագավորի հրաժարականը։

Վերջին տվյալներով՝ Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի 2 518 դեպք, որոնցից 73-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 700 870 դեպք, 102 789-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 376 796 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Thailand's King Maha Vajiralongkorn and Queen Suthida pay their respects at the King Rama I monument to mark Chakri Memorial Day in Bangkok this week

Thailand's King Maha Vajiralongkorn sits on the throne next to Queen Suthida as he is officially crowned king at the Grand Palace in May 2019. King Maha, also known as Rama X, was self-isolating in Germany