Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29 նոր և բուժվելու 24 դեպք, մահվան՝ 1 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 966 է
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 966 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցվել է մահվան 2 նոր դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։
Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնում է, որ մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 173 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ, փաստացի բուժվողներինը՝ 780, բացասական թեստերը՝ 8464 մահվան ելքերը՝ 13:










