Սարկավագի փողոցում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes Sprinter» մակնիշների ավտոմեքենաները

14:21 • 11.04.20

Ապրիլի 11-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 121/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Օկսանա Խ., ծնված 1997 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: