Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել պատարագ (տեսանյութ)

10:30 • 12.04.20

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Սուրբ Հարության պատարագը տեղի է ունեցել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ։

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։